«Էյ Ջի Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն

Ծառայություններ

Նախագծային աշխատանքներ

Ճարտարապետական նախագծի մշակման ծառայություններ՝
 • էսքիզային լուծումների մշակում,
 • ճարտարապետական նախագծի մշակում,
 • կոնստրուկտիվ մասի նախագծում,
 • ինժեներական մասերի (օդափոխության, ջերմամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղային համակարգերի և հեռահաղորդակցման) տեխնիկական պարամետրերի նախագծում,
 • շինարարական անձնագրի և այլ փաստաթղթերի կազմում,
 • հեղինակային վերահսկում:

Ինտերիեր դիզայնի ծառայություններ՝
 • Էսկիզային լուծումների անհատական մշակում,
 • 3D մոդելավորում,
 • աշխատանքային նախագծի ստեղծում,
 • հեղինակային վերահսկում,
 • վերանորոգում և հարդարանք:

Դիզայնի նախագիծը համաձայնեցվում է պատվիրատուի հետ ըստ նրա կողմից տրված տեխնիկական առաջադրանքի և ենթակա է փոփոխության ըստ իրավիճակի: Գծագրերը պատվիրատուին են հանձնվում ալբոմի տեսքով A4 կամ A3 չափսի և էլեկտրոնային կրիչով (CD)

Նախագծման աշխատանքներն իրենց մեջ ներառում են նաև խորհրդատվական աշխատանքներ վերանորոգման նյութերի, սանտեխնիկական սարքերի, լուսատուների, վարագույրների ու կահույքի ընտրության հարցում:

Դիզայնի նախագիծը ներառում է ՝
 • Չափագրման նախագիծ
 • Հատակագծեր
 • Քանդման աշխատանքների նախագիծ
 • Միջնորմների շարի նախագիծ
 • Դռների մակնիշավորման պլան
 • Հատակների (ներառյալ՝ տաքացվող) ու շրիշակների նախագիծ
 • Առաստաղների ու քիվերի նախագիծ ըստ սենյակների և անհրաժեշտ կտրվածքներով
 • Պատերի ձևավորման նախագիծ
 • Սանտեխնիկայի տեղադրման առանցքների պլան
 • Լուսատուների ու էլ. սարքերի տեղաբաշխման նախագիծ
 • Կահավորանքի տեղաբաշխման նախագիծ
 • Տեղում պատրաստվող, պատվիրվող կամ ներկառուցվող կահույքի Էսքիզներ,
 • Ընդհանուր պլան կահույքի, լուսատուների հատակների ու առաստաղների համադրությամբ
 • Եռաչափ տարածական համակարգչային պատկերում (3D)
 • Հակիրճ բացատրագիր փոփոխությունների դրական և բացասական կողմերի վերաբերյալ
 • Տարածքի հիմնական մասերի նախնական էսքիզային առաջարկներ (ճեպանկար կամ ֆոտոնկար)