«Էյ Ջի Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն

Վաճառքի պայմաններ

Բնակարանների 1 քմ-ի արժեքը` առանց ներքին հարդարման աշխատանքների իրականացման, առաջարկում ենք 550,000- 650,000 ՀՀ դրամով: Հասարակական տարածքների 1 քմ-ի արժեքը առաջարկում ենք սկսած 850,000 ՀՀ դրամից: «Էյ Ջի Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը բնակարանների վաճառքն իրականացնում է գնորդների համար շահավետ և հարմար վճարման պայմաններով: «Էյ Ջի Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը, համագործակցելով մի շարք ֆինանսական հաստատություների հետ, իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել գնորդներին (ֆինանսական հաստատություների պահանջների բավարարման պարագայում) անշարժ գույքը ձեռք բերել շահավետ պայմաններով` մինչև 10 տարի մարման ժամկետով, տարեկան 8-12% տոկոսադրույքով (կախված կանխավճարի գումարի մեծությունից) հիպոթեքային վարկավորման միջոցով: Ընկերությունը առաջարկում է նաև անշարժ գույքը ձեռք բերել տարաժամկետ վճարմամբ` գույքի արժեքի 30-50 % կանխավճարի, 1-3 տարի մարման և ձեռք բերվող գույքի գրավադրման պայմաններով: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության գրասենյակ` ք.Երևան, Արգիշտի 7/4, 146 տ, կամ զանգահարել (010) 70-10-38, (091) 00-70-20) հեռախոսահամարներով: