«Էյ Ջի Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն

Նախագծեր

«Երևանյան Բերդ I»                                Հատակագծեր

 

Կառույցի տեղադիրքը

Բազմաբնակարան բնակելի շենքը կառուցվել է Երևանի պատմական բերդամրոցի և ներկայիս Երևան քաղաքի Գինու գործարանին հարող տարածքում՝ Հրազդանի կիրճի անմիջապես եզրին: Շենքն աչքի է ընկնում ճարտարապետական հորինվածքի իր ուրույն ոճով, ժամանակակից լուծումներով և հարմարավետությամբ: Շենքում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող Շվեցարական /Schindler/ արագընթաց, բարձրորակ վերելակներ: Ամբողջ շենքում տեղադրված են բարձրորակ եվրոպական նյութերից պատրաստված ալյումինե պատուհաններ և դռներ: Եռահարկ ավտոհանգրվանը ապահովված է օդափոխության համակարգով: Բնակարաններում տեղադրված են մուտքի երկաթյա դռներ: Շենքի բակային տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները ավարտված են:

Բազմաբնակարան բնակելի շենքում առաջարկում ենք բնակարաններ` սկսած 95 քմ. մինչև 155.0քմ., 1 փենթհաուս, հասարակական տարածքներ` սկսած 108 քմ., եռահարկ ավտոհանգրվան նախատեսված 50 ավտոմեքենա կայանելու համար /սկսած 16քմ. մակերեսից/: Բնակարանները վաճառվում են միջսենյակային բաժանարար պատերը շարված և գաջասվաղով հարթեցված, հատակը հարթասվաղված, էլեկտրոմոնտաժման, գազա և ջրաֆիկացման, ջեռուցման համակարգի խողովակաշարի մոնտաժման աշխատանքները իրականացված:

Շենքի հասարարական տարածքները նախագծված են տարբեր տեսակի ծառայությունների մատուցման կազմակերպման համար, հարմարավետ են նաև որպես ընկերությունների վարչական տարածքների օգտագործման համար:

Տեխնիկական նկարագիր

Տեղակայված լինելով անմիջապես Հրազդանի կիրճի եզրին` բնակարաններից բացվում է բիբլիական Արարատի հիասքանչ տեսարանը: Կիրճից ներթափանցող օդային հոսանքները մշտապես ապահովում են թարմ և զով օդի հոսք: Համալիրն աչքի է ընկնում իր բացառիկ հարմարավետությամբ և շքեղությամբ: Այն ունի եռահարկ ավտոկայանատեղի: Համալիրի 1-ին հարկում կլինեն սպասարկման տարածքներ, իսկ բնակիչների ցանկության դեպքում կգործի 24 ժամյա անվտանգության ծառայություն:

Կառուցված շենքերը մոնոլիտ կառույցներ են, կոնստրուկտիվ համակարգը` կարկասային: Շենքերի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքերի արտաքին երեսպատումը կատարվում է հայաստանյան ֆելզիտ քարով: Շենքերի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ և 100 մմ:

 Համալիրի աստիճանավանդակները չծխացող են: Տեղադրված են հակահրդեհային բարձրորակ համակարգեր: Տարհանման ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում՝ հակահրդեհային ազդարար սարքավորումներ:

Հաճախորդի ցանկությամբ բնակարանները կարող են վաճառվել նաև ներքին հարդարման աշխատանքները լիովին իրականացված: Ընկերությունը առաջարկում է ընտրություն կատարել ինչպես իր մոտ առկա ներքին հարդարման նյութերից` բարձրորակ բամբուկյա մանրահատակ, Իսպանական արտադրության սալիկների տեսականի և միջսենյակային փայտյա դռներ, սանհանգույցի պարագաներ և այլնի, այնպեսել հաճախորդի կողմից ընտրված` շուկայում առկա այլ նյութերից, ըստ հաճախորդի անհատական պատվերի կազմված ինտերիեր դիզայնի եռաչափ մոդելավորման: